np.

Zareh.

• . նախդիր՝ որ կցւում է բառասկիզբը հայցական, պատմական և պարառական հո-չովները կազմելու ժամանակ, բայց մանա-ւանդ գործածւում է իբրև սաստկական և կամ զօրացուցիչ. հմմտ. զանցանել, զեղծա-նել, զաչացու «կոյր» (աչք բառից), զակա-նել «լաւ դիտել» (ակն բառից), զահի հարկանել, զահանդիլ, զարհուրիլ (հմմտ արհ, ահ, արհաւիր), զահոմիլ «պատշաճիլ» (հոմ ձևից), զաղփաղփուն, զանխուլ, զո-ռածիլ կամ զ-առ-ած-անել, զառամ (իբր զ-առ-ամ) «տարիքոտ, ծերացած, ցնդած», զառանցել, զառաջասուն, զառաջաւոր, զա-ռաջեայք, զառաջեաւ, զառաջել, զառաջինն. զառիվայր, զառիվեր, զառիթափ, զատանել, զատ (իբր զ-հատ-անել), զատչիլ, զատուցա-նել, զարամուր (<զյարամուր), զարգանալ, զարդ, զարդարել, զարդիս (արգ, արդ, յար» դարել, արդի), զ-արթնուլ, զարթմնի, զարթ-խում (արթուն), զարկ, զարկանել (զհարկա-նել), զարմանալ, զարմ, զարտուղի (արմ, արմանալ, արտուղի), զգածել (հագածել, առիգած), զգենուլ, զգեստ(ագանել, հտ-գուստ), զգետնել, զգլխել, զգնալ, զգալ, ըզ-գայուն, զգացում, անզգամ զգաստ, զգօն, զգացուցանել (գալ բայից. հմմտ. զ-եկ-ու-ցանել, զեկոյց, իրազեկ, իրազգած), զօդել, զօղուած, զփախչիլ, զտեղել, զետեղել, զար-գելուլ, զչարիլ, զուլամբիլ «վզի վրայ գլորիլ» (ուլն բառից), զեղծանել, զեղծ, զեղուլ (զ-հեղուլ), զեռալ, զեռուն, զինչ, զինչպէտ (հմմտ. ումպէտ), զիջանիլ, զլեռնայն, զկծել, զկնի (կինք), զհետ (հետ, յետ), զմէ՞ (ի*մ), ճմտաւ ածել, զճանապարհայն, զնստուցա-նել, զով, զովանալ (հով, հովանալ) ևն ևն։-Սրա հետ նոյնէ ս նախամասնիկը, որ զ-ի ստացած ձևն է՝ խուլ բաղաձայնների մօտ. հմմտ. սրափիլ, սքօղել, ստածել, սփռել ևն

• = Իր շատ ճոխ գործածութիւնից դատելով՝ պէտք է լինի բնիկ հայ։ Բայց որովհետև զ ձայնով սկսող հայերեն բառերը կա՛մ փո-խառութիւն են և կամ դեռ մեկնուած չեն, ուս-տի յայտնի չէ թէ ի՛նչ պիտի լինէր սրա հնխ. ձևը։ Սակայն որովհետև հնխ. g'h երկու ձայ-նաւորի միջև տալիս է հայերեն զ և բառի սկզբում տալիս է հյ. ձ, իսկ ձ դառնում է բաղաձայնի մօտ զ, ուստի կարելի է ենթա-զրել՝ որ զ ձևն էլ ծագել է հնխ. g'h-ից (այս-պէս դարձած նախ բաղաձայնով սկսող բա-ռերի մօտ և յետոյ ընդհանրացած)։ Այս մը-տածումով կարելի է մեր բառի հետ համե-մատութեան առնել հսլ. za մասնիկը, որի գործածութեան եղանակը մերին շատ է մօ-տենում. այսպէս՝ za n je= զ-ի. jetu ja za raka =կալաւ զձեռանէ նորա. za utra=զա-ռաւօտու.-հսլ. za սեռականով ցոյց է տալիտ ժամանաև և որրծողութեան պատճառը (տե՛ս Miklosich, Vergl. Gram. IV, էջ 527 ևն), հայցականով՝ գործողութեան տևողութիւնը (անդ, էջ 410 ևն), գործիականով՝ «ետևը» (հմմտ. հյ. զերիս աւուրս, զհետ, զկնի ևն)։ Թերևս սլաւական za բառին կցելու է նաև արևել. լիթ. azլ լեթթ. uz «վրայ», aiz ռետևը, պատճառաւ, յայնկոյս»։ Իսկ գոթ. ga-մասնիկը (ինչ. ga-laubǰan=գերմ. glau-ben «հաւատալ») սրանցից բաժանելով՝ կը-սում են սովորաբար լտ. com, cum, հիռլ. com, cum, con, կիմր. cyf, գալլ. com «ընդ, հետ» ձևերին. հնխ. kom (տե՛ս Walde, էջ 180)։

• Windisch. 40 գոթ. at, հբգ. az կամ գոթ. du, հբգ. zi, նբգ. zu, այն է սանս. adhi, ati, լատ. ad, բայց մանաւանդ պրս. az բացառականի մասնիկը, Lag. Urgesch. 72 զնդ. uz։ Այսպէս նաև Spiegel, Huzw. Gram. 94։ Justi սանս.

• sacā? Muller, SWAW, 44, 555 պհլ. ոռռ. -ghan մասնիկի հետ։ Բառիս վրայ ընդարձակ խօսած և վերի ձևով մեկնած է Meillet, MSL, 9, 52-55։ Հիւբշ. 446, կարելի, բայց ոչ ապահով է գտնում այս մեկնութիւնը, որովհետև նշանա-կութեանց տարբերութիւններ, աւելի մեծ են, քան նոյնութիւնները, և երկրորդ՝ որ հյ. նախատառ զ ձայնի ծագումը անրս-տոյգ է ընդհանրապէս։ Աւելի մանրա-մասն խօսում է Հիւբշ. Armeniaca. IF 19, 457-480, թրգմ. ՀԱ, 1907, 183-? որ քննելով բոլոր զ-ով սկսող հայերէն ռառեռր. հաստատում է, որ սրանք կա՛մ փոխառութիւն են և կամ՝ եթէ փոխառու-թեամբ մեկնուած չեն, մթին են մնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158-161 ձև-վացած է դնում ըստ նախդիրից՝ տ-ի անկումով և ս վերածուելով զ-իւ

• ԳՒՌ.-Առհասարակ կորած է. բայց մնում է դեռ Ալաշկերտի, Մուշի, Տիգրանակերտի, Սիւրիոյ և Սուչավայի բարբառներում՝ իբրև հայցականի մասնիկ. միւսները պահում են մի՛միայն մասնաւոր պարագաներում. ինչ-պէս՝ Պլ. ինքը զինքը, տեղնըզտեղօք, Ղրը. զիրաւ տալ «վերան փաթթ» ևն։